Ջոն Թերին նոր պայմանագիր է կնքել «Չելսի»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ն պաշտոնապես հայտարարել է պաշտպան Ջոն Թերիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին, որի ժամկետը լրանալու է 2017թ․։

35-ամյա Թերին, ով ամբողջ մարզական կարիերան անցկացրել է «Չելսի»-ում, սիրով ընդունել է ակումբի ղեկավարության առաջարկը։

«Ուրախ եմ հարազատ ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու կապակցությամբ։ Հուսով եմ՝ մեզ հաջողություններ են սպասվում։ Երկրպագուներին շնորհակալ եմ բուռն աջակցության համար»,- հայտարարել է Թերին։




Լրահոս