Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պազվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Մերսեդես” մակնիշի 22 VM 100 համարանիշի եւ “ՎԱԶ-2106” մակնիշի 34 ՏՍ 307 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդը, “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 43-ամյա Տ.Ս.-ն, 46-ամյա Գ.Ս.-ն, 18-ամյա Ա.Ս.-ն եւ 31-ամյա Զ.Գ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են “Արմենիա” բժշկական կենտրոն: Բժիշկները Տ. եւ Գ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա.Ս.-ն եւ Զ.Գ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել: