Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես համարվում եմ գործազուրկ եւ արդեն երկու տարի է՝ հաշվառված եմ զբաղվածության պետական ծառայությունում: Ուզում եմ իմանալ, թե որ դեպքում կարող է դադարեցվել գործազրկության իմ նպաստի վճարումը:

Ռիմա Կոստանյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը, եթե.
•  դադարեցվում է անձի գործազուրկի կարգավիճակը,
•  գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվում է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից,
•  գործազուրկը երկու անգամ անընդմեջ զբաղվածության պետական ծառայության հրավերով նախապես տեղեկացված ժամկետում չի ներկայանում աշխատանքի տեղավորման առաջարկ ստանալու համար,
•  գործազրկության նպաստի վճարումը կասեցնելիս պարզվում է, որ դրա ստացման ժամկետը լրանում է կասեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ,
• գործազուրկը հեռացվել է ուսումնական հաստատությունից մասնագիտական ուսուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով,
•  գործազուրկը հրաժարվում է մասնագիտական ուսուցումից հետո ձեռք բերած մասնագիտությանը համապատասխան հարմար աշխատանքից,
• օրինական ուժի մեջ է մտել գործազուրկին ազատազրկելու մասին դատարանի դատավճիռը կամ գործազուրկը դատարանի դատավճռով ուղարկվել է հարկադիր բուժման,
•  գործազուրկը մահացել է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության զբաղվածության
պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատ ցավալի է, որ մեր երկրում գործազրկությունը մեծ թափ առած աճում է՝ առաջացնելով աղքատություն, սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններ եւ արտագաղթ: Էլ չենք խոսում մարզերի ու սահմանամերձ գյուղերի մասին:




Լրահոս