ՀՀ իշխանության դեմ պայքարի են դուրս եկել նաեւ արտերկրում: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ օրերս կայացած ֆորումի 15-րդ համագումարի ընթացքում Սլովակիայում որոշվել է ստեղծել համահայկական ճակատ, որի նպատակն է «նպաստել ՀՀ-ում արագ իշխանափոխությանը»: Եվրոպայում բնակվող հայերի մասնակցությամբ կայացած նիստին ներկա է եղել նաեւ արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանը, որը հայտարարել է, որ իշխանափոխությունը ՀՀ-ում պետք է տեղի ունենա 20 րոպեում, որ չվերածվի հեղափոխության, ու «մեր թշնամիները չուրախանան»: Բացի այդ, Հայրապետյանի ֆինանսավորմամբ կստեղծվի «Հայ վետերանների, ռազմազորայինների համահայկական միություն» միջազգային համահայկական ՀԿ, որից պետք է վախենան ավելի, քան հրթիռներից եւ հրետանուց: Մեր հարցին, թե ինչու պիտի ՀՀ քաղաքացին հավատա ձեր անկեղծությանը, Գրիգորյանը պատասխանեց. «Մեզ շատ ավելի են հավատում, քան Ս. Սարգսյանին: Կտեսնեք, թե մեր կոչը ինչպես է ցունամիի պես ողջ ժողովրդին ոտքի հանելու»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ