ՇՄԱՅՍԸ ԹՐՋՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս) ԱԺ աշխատանքային սենյակը, որ գտնվում է շենքի երկրորդ հարկում, ջրի «տակ» է հայտնվել: Վերեւի հարկից բաց թողնված ջուրն իջել է պատգամավորի սենյակ` ամբողջությամբ փչացնելով հարդարանքն ու գույքը: Նույն վիճակում են հայտնվել այդ ուղղությամբ առաջին հարկի աշխատասենյակները: «Ժողովուրդ»-ը երեկ ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանից փորձեց պարզել, թե որն է եղել պատճառը. «Շենքի երրորդ հարկում այդ նույն ուղղությամբ պետքարան կա, որը շլանգով է միացված տրուբային, այդ օրերին ջուրն ուժեղացել է, ու այդ ուժից նման վիճակ է ստեղծվել: Քանի որ շաբաթ եւ կիրակի շենքում մարդ չկար, մինչեւ տեղեկացանք, թե ինչ է կատարվում, եկանք, արդեն այդ վիճակն էր: Սպասում ենք, որ չորանա, վերանորոգենք»: «Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, պնդում են, որ այդ աշխատասենյակները ջրի տակ են անցել շատ ավելի վաղ` դեռ նախորդ շաբաթ:




Լրահոս