
2012թ. ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունն ԱԺ-ում ներկայացնելուց հետո ՀՀ նախագահի նստավայրում անցկացված հայտնի նիստը ճակատագրական է եղել ՎՊ-ի համար: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ բարձրացված աղմուկից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այլեւս կառավարության նիստերին չի մասնակցում: Զաքարյանը «բոյկոտ» է հայտարարել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու անգամ արգելել իր տեղակալներին՝ ներկայանալ նիստերին: Ու երկար ժամանակ է, ինչ ձախ «թեւի» վրա գտնվող նրա տեղը դատարկ է: Տիգրան Սարգսյանն էլ, վիրավորվելով Զաքարյանի այդ պահվածքից, նրա տեղը «նվիրել» է իր սիրելիներից մեկին: