Իսկ Դուք գիտե՞ք` ինչի համար են անհրաժեշտ ջինսերին ամրացված երկաթյա գամերը. հետաքրքիր փաստեր զգեստապահարանի անբաժանելի մասի ստեղծման պատմությունից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փողոցում քայլելիս միանշանակ կարելի է համոզվել, որ մարդկանց մեծամասնությունը ջինս է կրում: Հավանաբար, դու ևս այս պահին ջինսով ես: Զգեստապահարանի այս մասնիկը հանդիսանում է ժամանակակից աշխարհի անբաժանելի մասը: Բայց այդ, այն կարելի է գնել ցանկացած տեղից և բավականին մատչելի գներով:

Արդյոք բոլոր ջինս կրողնե՞րը գիտեն` ինչ է իրենից ներկայացնում ջինսի ետևի մասում ամրացված երկաթյա կտորը: Թվում է` դրանք անիմաստ ատրիբուտներ են: Այդ դեպքում ինչու են ստեղծվել:

1

Ջինսերի պատմության սկիզբը հիշատակվում է դեռևս 140 տարի առաջ` 1872 թվականին: Այդ ժամանակ կովբոյներին, հանքագործներին և պարզապես շարքային քաղաքացիներին անհրաժեշտ էին պրակտիկ զգեստներ, որոնք կարող էին կրել ցանկացած պահի և որոնք երկար կօգտագործվեն: Եվ ահա, մի անգամ, երբ ամերիկացի գյուտարար Ջեկոբ Դևիսը նորոգում էր իր հագուստը, նրա գլխում մի միտք հղացավ` օգտագործել ժամանակից գամեր:

2

Դևիսը որոշում է իր գյուտի կրկնօրինակը ստանալ, սակայն հայտ ներկայացնելու համար նրան գումար էր անհրաժեշտ: Այդ ժամանակ նա դիմում է ձեռնարկատեր Լևի Ստրաուսսին: Հենց այն նույն Լևիին, ով արդեն իսկ նախաձեռնել էր մեծ ժողովրդականություն վայելող կոպիտ տաբատների` ջինսերի կարի գործընթացը:

3

4

Եվ հենց այսպես 1873-ին նրանք ձեռք բերեցին հագուստի մետաղական գամերի միասնական կրկնօրինակ: Հաջող քայլ էր: Լևի Ստրաուսսը նորարությունն օգտագործեց ջինսեր ստեղծելիս: Արդյունքում տաբատներն այնքան ամուր դարձան, որ դրանք պարզապես հնարավոր չէր պատռել: Դա նրա ընկերությանն ավելի մեծ ճանաչվածություն բերեց:

5

6

Մեր օրերում ջինսերին այդչափ ամրությունն այլևս անհրաժեշտ չէ, սակայն որպես անբաժանելի ատրիբուտ` ամրակները մնացել են գրպանների և եզրերի վրա: Եվ ինչպես կարելի է ենթադրել, սա շատ հաջող PR քայլ է:




Լրահոս