ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ-ն մոտ 3 մլն դրամ կամ 5 հազար 300 եվրո է ծախսել ընդամենը մեկ լամինացիոն սարք ձեռք բերելու համար: Ինչպես փաստում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ սարքը ձեռք է բերվել գերմանական «Դիլլետա» կազմակերպությունից, ընդ որում այն ամենավերջին մոդելի է: Փաստորեն, «ԱԳ մեծարգո պարոն նախարար» Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած գերատեսչությանը նորմալ աշխատելու, բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու, միջազգային ասպարեզում հուսալի գործընկերոջ համբավ ունենալու, Լեռնային Ղարաբաղի խնդիրն ի նպաստ Հայաստանի լուծելու համար պակասում էր Diellata RL90 սարքը, եւ դրա բացակայությունն էր պատճառը, որ այսքան տարի ձախողումներ են գրանցվել: Հուսանք՝ լամինացիոն սարքը կօգնի իրավիճակն արագ շտկել:




Լրահոս