Ինչո՞ւ այդքան քննարկվեց Հռիփսիմե Հակոբյանի նոր տեսահոլովակը. քննադատները պրոֆեսիոնա՞լ են. մի քանի նկատառում (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս համացանցում հայտնվեց երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի նոր տեսահոլովակը` նկարահանված «Իմ սիրտը լիքն ա» երգի հիման վրա (ստեղծագործության հեղինակներ` Ռիչարդ Մադլենյան եւ Գրիգոր Կյոկչյան, տեսահոլովակի ռեժիսոր` Արսեն Բայադյան):

Հոլովակը Youtube-ում արդեն հասցրել է գրանցել շուրջ 126 հազար դիտում: Նկատենք, որ թեեւ այն նոր է հանձնվել հանդիսատեսի դատին, բայց արդեն հայտնվել է բուռն քննարկումների, առողջ, հաճախ նաեւ` անառողջ քննադատությունների թիրախում:
Նախ` հնչեցին կարծիքներ այն մասին, թե իբր Հռիփսիմեն ներկայացրել է արաբա-թուրքական երաժշտություն: Այնինչ, կարելի է նկատել, որ հոլովակում հնչում է, օրինակ` վրացական երաժշտություն, եւ այն ոչ մի կերպ չի կարելի շփոթել վերոնշյալ երգարվեստի նմուշների հետ:

13401009_1069020659845666_714669978_n

Քննադատներին կարելի է հասկանալ այնքանով, որ նրանց ականջներն արդեն սովոր են մեկը մյուսից չտարբերվող երգերին, սակայն Հռիփսիմեի երգի պարագայում առկա է ժանրային տարբերություն: Նոր հոլովակում մենք տեսնում ենք երաժշտական եւ պարային ժանրերի միքս` աջարականի, վրացականի, բալկանյանի ու մոդեռնի համակցություն: Ակնհայտ է նաեւ, որ երգչուհին տեւական ժամանակ ջանք է գործադրել` պարարվեստին բնորոշ հմտություններ ձեռք բերելու համար, իսկ նրա հետ աշխատել է պրոֆեսինալ թիմ:

Քննադատություններ հնչեցին նաեւ այն առնչությամբ, որ Հռիփսիմեն փորձել է իր պարային շարժումների միջոցով նմանակել Լիլիթ Հովհաննիսյանին: Այնինչ, հարկ է շեշտել, որ վերջինս հիմնականում հանդիսատեսին ներկայացել է փոփ, R&B ժանրերում, իսկ Հռիփսիմեն ներկայացավ բոլորովին այլ ժանրում, հետեւաբար նրանց շարժումներն էլ չեն կարող նույնական լինել:

Սրանք, պարզապես, մի քանի նկատառումներ էին, որոնց չէինք կարող շրջանցել: Իսկ թե որքանով են հաջողված երգը եւ տեսահոլովակը, ցույց կտա ժամանակը:




Լրահոս