Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, երգչուհի Օֆելյա Համբարձումյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կյանքի 91-րդ տարում մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, երգչուհի Օֆելյա Համբարձումյանը: Մեր տեղեկությունը հաստատեցին Մշակույթի նախարարությունից:

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին Երևանում: 1944 թվականից հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։ 2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի:

Նախորդ տարի հայ հանդիսատեսին ներկայացվեց ռեժիսոր Հայկ Վարդանյանի «Օֆելյա» ֆիլմը` նվիրված սիրելի երգչուհուն: Ֆիլմն այս տարի կշարունակվի ցուցադրվել սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

ArmLur.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի ողջ խմբագրակազմը ցավակցում է ժողովրդական արտիստուհու հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ:




Լրահոս