Անվանի երգչուհու յուրօրինակ կերպարը երկար կապրի մեր սերունդների մեջ. Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ժողովրդական, գուսանական ու աշուղական երգերի անզուգական կատարող ու տարածող, սիրված երգչուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան մասին: Անվանի երգչուհու յուրօրինակ կերպարը երկար կապրի մեր սերունդների մեջ: Նրա երգարվեստի բացառիկ ու անզուգական օրինակները մնալու են ուսուցողան կոթողներ եկող սերունդների ու կատարողների համար: Մեր ժողովրդական ու կոմպոզիտորական հարյուրավոր երգերի մեկնողը հայոց սփյուռքում ու արտերկրի օտար հանդիսականին ներկայացել է բարձր ու պատվաբեր, դարձել մեր մշակույթի քարոզիչը:

Խորապես ցավում և ցավակցում եմ սիրված երգչուհու ընտանիքին, հարազատներին ու բոլոր երկրպագուներին:

 ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ




Լրահոս