ԽՈՒՍԱՓԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել էր Շիրակի մարզ: «Ժողովուրդ»-ի թղթակիցը հայտնեց, որ Գյումրիում Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցի բացման ժամանակ քաղաքացիները ցանկացել են իրենց մտահոգություններով «կիսվել» Ս. Սարգսյանի հետ, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել. ոչ ոք չի կարողացել հարցեր ուղղել: Նշենք նաեւ, որ ընտրովի լրատվամիջոցներին նախապես տեղեկացվել էր, որ Ս. Սարգսյանը մարզպետարանում խորհրդակցություն է ունենալու, եւ իրենք էլ կարող են ներկա գտնվել, սակայն նրանց էլ են արգելել: Լրագրողները մոտ 3 ժամ սպասել են դրսում, որից հետո կարողացել են հարցեր ուղղել միայն Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին:




Լրահոս