Վարչախումբը Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ բացահայտ զրպարտչական քարոզարշավ է սկսել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչախումբը, սպառելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին սև քարոզի քիչ թե շատ գաղտնի և անուղղակի մեթոդներով վարկաբեկելու զինանոցը, անցում է կատարում նրա նկատմամբ բացահայտ զրպարտչական քարոզարշավին:

Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016 թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկման մի մասը («Հաղթանակը շատ հայրեր ունի»  խորագրով հետաքննության հատվածը (26:25-37:10), ինչպես նաև դրա վերաբերյալ անոնսները https://www.youtube.com/watch?v=eQJG3eZtBg8) Արցախյան պատերազմի մի դրվագի խեղաթյուրված ներկայացման միջոցով պատրաստվել և հրապարակվել է Ժիրայր Սէֆիլյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորելու ուղղակի դիտավորությամբ ու հստակ նպատակադրմամբ:

Ստորև ներկայացնում ենք այդ հաղորդման մեջ բերված տեղեկությունների կեղծ և զրպարտչական բովանդակությունը վեր հանող ռեպորտաժը:




Լրահոս