Armenian text to speach

Սոնա Ղազարյանը կմեկնի Լոնդոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ դեկտեմբերի 5-8-ը Ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանը կմեկնի Լոնդոն՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն։

Լոնդոնում Սոնա Ղազարյանը կլինի աշխատանքային եռօրյա այցով։

Ըստ Կ-227-Ա կարգադության՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարվելու է 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։

Կարգադրության մեջ նշվում է, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (1 գիշերվա) վճարումը կատարում է հրավիրող կողմը։




Մամուլի Տեսություն

Լրահոս