«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ երկուշաբթի ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այդպիսով՝ պետք է կյանքի կոչվի իշխանական ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի եւ ոչ իշխանական ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի միջեւ կնքված համաձայնագիրը: Ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխություններով նախատեսվում է հիմնովին փոխել քվեարկության գործընթացը: Ըստ այդմ, ընտրողները կկարողանան քվեարկել միայն նույնականացման քարտերով, որոնք նրանց կտրվեն անվճար, քվեարկության ողջ ընթացքն էլ տեղամասում կտեսագրվի եւ օնլայն կհեռարձակվի: Այդ համակարգերի ներդրման համար կպահանջվի 15 մլն եվրո, որից 9 միլիոնը Եվրամիությունը խոստացել է հատկացնել: ՀՀ իշխանությունները ներկայումս բանակցում են մնացած 6 միլիոնի ֆինանսավորման աղբյուրներ գտնելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: