Զենք զինամթերք Արարատ գյուղի ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի կենտրոնական դիտակայան սեպտեմբերի 30-ին, ժամը 15.00-ին,  անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող զինամթերքը դրել է Արարատ գյուղի գերեզմանոց տանող ճանապարհի սկզբնամասում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ձեռքի գնդացրի 7.62 մմ տրամաչափի` 72, 5.45 մմ տրամաչափի  35 եւ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի  756 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, 1 հատ “Չերյոմուխա”,  “T-53” տիպի նռնակ` առանց պայթուցիչի, խոշոր տրամաչափի  1 փամփուշտ: Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս