Մեղրիում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տանիք է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին, ժամը 16.07-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.54-ին, մարվել՝ 17.08-ին:

Այրվել են Ս. Խ.-ին պատկանող տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 400 քմ:




Լրահոս