Հայաստանը չունի տնտեսություն, որպեսզի տուժի կամ շահի Բրեքսիթից. Հայկ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալուհնարավոր հետեւանքների մասին «Ժողովուրդը» զրուցել է քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Մեծ Բրիտանիայի`ԵՄ-ի կազմից դուրս գալն ինչ քաղաքա-տնտեսական ազդեցություն կունենա Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի վրա: Բրիտանիան կորցնո՞ւմ է, թե՞ շահում:

-Մեծ Բրիտանիայի ելքը Եվրամիության կազմից՝լուրջ հարված է ոչ միայն հենց իր՝ Թագավորության տնտեսությանը, այլև՝ Եվրամիության: Բրիտանիան Եվրոպայի ամենախոշոր դոնորներից էր և սուբսիդավորում էր մի շարջ եվրոպական ձախողված տնտեսություններունեցող երկրների տնտեսական համակարգերը: Հիմա այդ գումարները կմնան Բրիտանիայում:

Մյուս կողմից՝ բրիտանացիները կկանգնեն առևտրական և ազատ շուկայական շփման սահմանափակումների առջև և մինչ դրանց հաղթահարելը՝ բավական ժամանակ կարող է անցնել: Քաղաքական առումով Եվրամիությունը թուլանում է, որովհետև առանց Բրիտանիայի մնում են միայն երկու առաջնորդ երկիր՝ Գերմանիան և Ֆրանսիան: Սակայն այդ առումով առավել թուլանում է Բրիտանիան, որկորցնում է ԵՄ ընդհանուր քաղաքականությունում իր ազդեցությունը: Բրիտանական Եվրակոմիսարն արդեն հրաժարական է տվել:

Բայց դուրս գալով Թագավորությունը նաև շահում է: Շահում է ԵՄ-ից միգրացիոն հոսքերը վերահսկելու առումով, ինչպես նաև՝սրվող դեմոգրաֆիկ և էթնիկ հարաբերություններվ այդ մայրցամաքում՝ ազգային քաղաքականություն վարելու առումով ազատություն ստանալու հետ կապված: Բրյուսելն ընդհանրապես վերածվել է վերպետական նոմենկլատուրական մի անկառավարելի մեքենայի, որ հաճախ անհեթեթ քաղաքականություն է պարտադրում բոլոր անդամ պետություններին: Եվ հենց սա էր բրիտանացիների ելքի հիմնական կատալիզատորներից մեկը:

Բայց Բրեքսիթն ունի նաև հենց Բրիտանական միության համար վտանգավոր մի հանգամանք` շոտլանդացիները, որ դարեր շարունակ անկախության են ձգտել՝ հիմա հիմնավոր և խիստ ծանրակշիռ հաղթաթուղթ են ստացել՝իրենց անկախ պետությունն ունենալու համար: Նրան, անշուշտ, մի օր դուրս կգան Թագավորության կազմից և նրանց կարող են և հյուսիսային իռլանդացիները հետևել: Դա մեծ ռիսկ է, որը հյուսիսային Անգլիայի բնակիչները չէին հաշվարկել, կամ էլ՝ հաշվարկել էին, բայց սեփական անկախությունը վեր էին դասել շոտլանդացիների և իռլանդացիների հետմիությունից:

-Հայաստանի տնտեսությունը եւ արտաքին քաղաքականությունը ե՞ւս վայրիվերումների կենթարկվեն այս ամենից:

-Հայաստանը չունի տնտեսություն կամ ընդգծված արտաքին քաղաքականություն, որպեսզի տուժի կամ շահի Բրեքսիթից: Հայաստանի Հանրապետությունն ածանցյալ տարածաշրջանային պետականատիպ մի միավոր է, որն ազդվում է համաշխարհային քաղաքականության և հատկապես տնտեսության բոլոր ալիքներից, ես կասեի՝ ճոճվում է դրանցից: Եվ կախված նրանից թե ինչպես կարձագանքեն համաշխարհային շուկաները՝ Հայաստանը դա կզգա իր մաշկի վրա: Ֆոնդային բորսաների փլուզումն այդ առումով արդեն արձագանքներ է գտնում այստեղ:

Բրեքսիթը լավ դաս է մնացյալ պետություններին և ժողովուրդներին, որ ամենից ավելի՝ կարևոր է ազգային քաղաքականությունն ու ազգային մտածողությունը, եթե անգամ այն տնտեսական առումով կարճաժամկետ արհավիրքներով է հղի: Եվ աշխարհի առաջատար ժողովրդավարություններից ու երբեմնի ամենամեծ կայսրույթուններից մեկի ժողովուրդն այդ առումով ոչ միայն Եվրոպային, այլև Հայաստանին արժեքավոր դաս տվեց:

Տաթեւիկ Սարգսյան




Լրահոս