Զինծառայողների մեքենան ընկել է գետը. 4 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.05-ին տեղեկատվություն է ստացվել , որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 19-րդ կմ-ի մոտակայքում “ԲՄՎ” մակնիշի 33 LP 339 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել է Ձկնագետ գետը:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ՀՀ ՊՆ զինծառայողներ՝ 1973 թ. ծնված փոխգնդապետ Ս. Խ.-ին, 1988 թ. ծնված ավագ լեյտենանտ Լ. Ա.-ին, 1995 թ. ծնված Գ. Մ.-ին և 1995 թ. ծնված Վ. Գ.-ին, ովքեր տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ Ս.Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար:




Լրահոս