Armenian text to speach

ՔՊ-ական Կարլեն Մկրտչյանի վերընտրությունը մեծ խնջույքով են նշել. ՔՊ-ականները մինչեւ ուշ գիշեր տոնել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նախօրեին վերընտրված Արտաշատի համայնքապետ Կարլեն Մկրտչյանը մեծ խնջույք է կազմակերպել՝ իր վերընտրության առիթով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մկրտչյանի թիմակիցները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, փակել են «Ադանա Կոմպլեքս» ռեստորանային համալիրի սրահը եւ մինչեւ ուշ գիշեր տոնել համայնքապետի վերընտրությունը։

Խնջույքին, ըստ մեր աղբյուրների, ներկա են եղել նաեւ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորներ՝ Կարլեն Մկրտչյանի թիմակիցները, որոնք ընտրական գործընթացի ընթացքում աջակցել են նրան՝ վերընտրվելու համար։

Փաստորեն, Արտաշատի համայնքապետի վերընտրությունը ՔՊ-ականների համար ոչ միայն քաղաքական հաջողություն է եղել, այլեւ մեծ տոնակատարության առիթ։

Հիշեցնենք, մենք գրել էինք, որ ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածք ունի Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, պաշտոնապես հայտարարագրված ինչ եկամուտներ է ստացել 2025 թվականին և ինչ վարկային պարտավորություններ ունի։ Նրա հայտարարագրի համաձայն՝ Մկրտչյանն Արտաշատում ունի երկու հողամաս, իսկ 2025 թվականին համայնքապետարանի աշխատակազմից ստացել է 7 միլիոն 805 հազար 782 դրամ եկամուտ։
Կառլեն Մկրտչյանը հայտարարագրել է Արտաշատում գտնվող երկու հողամաս։ Դրանցից մեկը ձեռք է բերել 2005 թվականի ապրիլի 7-ին՝ ժառանգությամբ, իսկ մյուսը՝ 2024 թվականի հունվարի 31-ին՝ այլ եղանակով։ Ինչպես՝ չի մանրամասնում։ Երկու հողամասերն էլ հայտարարագրում նշված են որպես համատեղ սեփականություն։ Հողամասերի մակերեսների և սեփականության բաժնեմասերի վերաբերյալ տվյալները պաշտպանված են։
ArmLur.am-ը արձանագրեց, որ 2025 թվականի ընթացքում նա անշարժ գույք ձեռք չի բերել կամ օտարել։
Տրանսպորտային միջոցներ և այլ գույք․

0

Հայտարարագրի համաձայն՝ Մկրտչյանը 2025 թվականի սկզբին և վերջում տրանսպորտային միջոց չի ունեցել։ Նա չի հայտարարագրել նաև 4 միլիոն դրամը գերազանցող արժեք ունեցող թանկարժեք գույք, արժեթղթեր կամ այլ ներդրումներ։
Դրամական միջոցներ․
2025 թվականի սկզբին Մկրտչյանի բանկային հաշիվներից մեկում եղել է 1,004.8 դրամ, իսկ մյուսում՝ 49,755.19 դրամ։ Տարեվերջին առաջին հաշվի մնացորդը մնացել է նույնը՝ 1,004.8 դրամ, իսկ երկրորդ հաշվինը հասել է 454,186.35 դրամի։
Կանխիկ դրամը տարվա սկզբին կազմել է 4 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 3 միլիոն դրամ։

Եկամուտ և վարկային պարտավորություններ․
ArmLur.am-ը արձանագրեց, որ 2025 թվականին Կառլեն Մկրտչյանը Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 7 միլիոն 805 հազար 782 դրամ եկամուտ։
Նրա հայտարարագրում առկա է նաև վարկի մայր գումարի՝ 22 միլիոն 409 հազար 342.8 դրամի մնացորդ։ Հիպոթեքի առարկան Արտաշատում գտնվող բնակելի կառուցապատման հողամասերն են։ Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 4 միլիոն դրամ։

Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս