ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008թ. հունիսի 11-ից ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Միհրան Պողոսյանն իր պաշտոնավարման ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, 11 հատ BYD մակնիշի մեքենա է գնել  իրեն պատկանող «Քեթրին գրուպ»-ից` յուրաքանչյուրը 4-5 մլն դրամ արժողությամբ: «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը վերջին անգամ ծառայողական ավտոմեքենաներ է ձեռք բերել 2011 թվականի մարտի 4-ին եւ 2011 թվականի սեպտեմբերի 20-ին` համապատասխանաբար BYD մակնիշի մեկ ավտոմեքենա` 5 մլն 818 հազար դրամ արժողությամբ եւ Toyota մակնիշի ավտոմեքենա` 5 մլն դրամ արժողությամբ»,-«Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանն այսպես են պատասխանել ԴԱՀԿ մամուլի ծառայությունից: Այլ կերպ ասած՝ այս տարիների ընթացքում ԴԱՀԿ-ը ՀՀ պետբյուջեից 50 մլն դրամ կամ ավելի քան 120 հազար ԱՄՆ դոլար ուղղել է Մ. Պողոսյանի հիմնադրած ընկերությունից գնումներ կատարելուն: Բացի այդ՝ միայն 2013թ. ընթացքում ավտոմեքենաների վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման անվան տակ «Քեթրին»-ին պետբյուջեից հատկացվել է 1 մլն 300 հազար դրամ:




Լրահոս