ՕՐԵՆՔԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց, թե ինչու է կառավարությունը հետեւողականորեն բացասական եզրակացություն տալիս ոչ կոալիցիոն խմբակցությունների օրենսդրական նախագծերին: «Հավանաբար, կառավարությունն ուզում է, որ միայն ինքը ներկայացնի օրենսդրական առաջարկներ ու անցկացնի դրանք: Նրանք նույնիսկ օրենսդրական դաշտում են  փորձում քաղաքական մենաշնորհ հաստատել: Ես դա համարում եմ սխալ երեւույթ: Ես այդ մասին հարց եմ բարձրացրել վարչապետի մոտ: Եթե նկատել եք, նույնիսկ իշխանական պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններն են չնչին տոկոս կազմում: ԱԺ օրակարգում ընդգրկված նախագծերի 90 տոկոսի հեղինակը կառավարությունն է»,-ասաց նա: Այնինչ, ըստ Մելքումյանի, կառավարությունը պետք է համակերպվի այն մտքի հետ, որ օրենքները միշտ չէ, որ կարող են իր սրտով լինել:




Լրահոս