ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես մշակույթի նախարարը չեմ, որպես սովորական քաղաքացի՝ մասնակցել եմ եւ բավարարություն եմ ստացել (Նունե Եսայանի) համերգից»:

Հրայր Թովմասյան «Նյուզ»

Հ. Թովմասյանը մշակույթի նախարարը չէ, բայց, այնուամենայնիվ, նախարար է եւ չէր կարող չիմանալ, որ այդ չարաբաստիկ համերգի համար պետբյուջեից մսխվել է կամ էլ միգուցե լվացվել է 54 մլն դրամ, ինչով ժողովրդի համար շատ ավելի կենսական անհրաժեշտության հարցեր կարող էին լուծվել, քան Ն. Եսայանին էլ ավելի հարստացնելը կամ էլ ոմանց համար այդտեղից «ատկատներ» ստանալը: Բայց դե մեր իշխանությունների համար իրենց սիրելի Նունեն մի կողմ, ժողովուրդը՝ մի կողմ: Հանուն Նունեի ժողովրդին եւս մի անգամ կթալանեն, չէ՞ որ իշխանասեր երգչուհին իրենց մշտապես ծառայություններ է մատուցում:




Լրահոս