Կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ. Հենրիխ Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:

-Ինչպե՞ս է ձեզ վրա ազդել կյանքից վաղաժամ ձեր հոր հեռանալը:

-Շատ մեծ կորուստ էր ընտանիքիս ու ինձ համար: Այդ ժամանակ երեխա էի: Կցանկանայի, որ նա այսօր իմ կողքին լիներ: Վստահ եմ, որ նա կհպարտանար իմ ձեռքբերումներով: Նա միշտ օրինակ է եղել ինձ համար:

-Ճի՞շտ է, որ խաղային տեսանկյունից նման եք ձեր հորը:

-Իհարկե, դիտել եմ տեսագրություններ, նա բավականին արագ էր ու հիանալի տեխնիկա ուներ: Կարծում եմ, որ ընդհանրություններ ունենք, հատկապես եթե հաշվի առնենք խաղաոճը:

-Խոսում եք հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն ու պորտուգալերեն: Բացի այդ, մի քիչ հասկանում եք իսպաներեն: Կցանկանայի՞ք հետագայում հանդես գալ Իսպանիայում:

-Չեմ խոսում իսպաներեն, սակայն կցանկանայի սովորել այն: Իսպանիայի առաջնությունն աշխարհի ուժեղագույն լիգաներից է, որտեղ տեխնիկապես բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Երբեք չգիտեք, թե ինչպես կդասավորվի ձեր կարիերան: Հնարավոր է, որ մի օր հանդես գամ Իսպանիայում կամ այլ երկրում:

-Հայտնի է, որ հիանում եք Զինեդին Զիդանով: Կցանկանայի՞ք մի օր հանդես գալ նրա գլխավորությամբ:

-Զիդանը միշտ էլ իմ կուռքն է եղել, ով միշտ հիացմունք է առաջացրել ինձ մոտ: Կարծում եմ՝ նման առաջատարի մոտ կարելի է շատ բան սովորել: Ինչո՞ւ չաշխատեմ նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն ստանամ:

-Գնդակով ամենաարագներից եք վազում: Դա ձեր ֆիզիկական առավելությո՞ւնն է, թե՞ ցանկանում էիք դառնալ արագավազորդ:

-Ժամանակակից ֆուտբոլը մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջում ու ջանասիրաբար աշխատանք: Տաղանդը եւ կարգապահությունը միասին՝ դա է իմ փիլիսոփայությունը: Ինձ նվիրել եմ ֆուտբոլին: Ապրում եմ ու շնչում նրանով:

-Ի՞նչ է ձեզ համար նշանակում ճանաչվել խաղացողների վարկածով Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ:

-Հպարտանում եմ, որ ինձ տվեցին այդ մրցանակն ու ճանաչեցին լավագույնը Գերմանիայում: Դա մեծ նշանակություն ունի ինձ համար, ու կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին:

-Ունիվերսալ ֆուտբոլիստ եք: Ո՞րն է ձեր սիրած դիրքը:

-Ինձ շատ է դուր գալիս կատարել փլեյմեյքերի պարտականություններ, քանի որ այդ դիրքում կարողանում եմ ցուցադրել իմ ներուժը: Այնուամենայնիվ, միշտ պատրաստ եմ կատարել մարզիչների կարգադրությունները:

-Նախորդ մրցաշրջանում խփեցիք 23 գոլ ու կատարեցիք 32 արդյունավետ փոխանցում: Կարո՞ղ եք բարելավել այդ արդյունքը:

-Կարող եք հասնել ինչ-որ բանի, եթե կենտրոնանաք դրա վրա: Նպատակներս ունեմ, ու մտադիր եմ հասնել դրանց:

-Ինչպե՞ս Թոմաս Տուխելին հաջողվեց հասնել նման առաջընթացի ձեզ հետ:

-Նա մեծագույն մարզիչ է ու հիանալի ստրատեգ: Նա բացառիկ խաղային փիլիսոփայություն ունի: Նրա խաղաոճը հարձակողական է: Դա է իմ հաջողության պատճառը: Շնորհակալ եմ նրան հավատարմության ու վստահության համար:

Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ armsport.am-ում:




Լրահոս