Հրապարակ.Ռուսաստանը Հայաստանին սպառնացել է ԼՂՀ-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեծ է հավանականությու֊նը, որ այն, ինչ չկատար֊վեց Հայաստանի ու Ղարաբաղի դեպքում, կիրականանա Մոլդովայի ու Մերձդնեստրի պարագայում: Եվ որքան էլ հայաստանյան իշխանությունները պնդեն, որ ռուսական կողմը Հայաստանի վրա որևէ ճն֊շում չի գործադրել Մաքսային միությանն անդամակցելու հարցում, “Հրապարակ” օրաթերթի տեղեկություններով, ինչպես Մերձդնեստրի, այնպես էլ Ղարաբաղի մասով Ռուսաստանը նույն բանն ասել է:
 Հիշեցնենք, որ Ռուսաստանն այլևս անթաքույց բանակցում-ցույց է տալիս, որ պատրաստվում է ճանաչել Մոլդովայից անկախացած Մերձդնեստրը, որպես առանձին միավոր, ինչպես ճանաչեց Հարավային Օսիան ու Աբխազիան, եթե Մոլդովան Վիլնյուսում ստորագրի ԵՄ ասոցացման համաձայ֊նագիրը: Հայաստանին ևս բավականին հս֊տակ ասվել է, որ Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, Ղարաբաղը կմտցնի Մաքսային միության կազմի մեջ, մաքսային կետ կդնի “եվրոպական Հայաս֊տանի” և ՄՄ անդամ Ղարաբաղի միջև՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ, եթե ՀԱՊԿ անդամ, ռուսական ռազմաբազա ունեցող Հայաստանը նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը:
Մանրամասներն՝ այսօրվա համարում




Լրահոս