
Արցախի պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հոկտեմբերի 11-ին ժամը 9.30-ի սահմանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: