Այրվել է ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 13-ին` ժամը 12.51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 6ա տնակի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.07-ին, մարվել՝ 13.12-ին: Ամբողջությամբ այրվել է “Վանաձորի ՀԷՑ” ՓԲԸ-ին պատկանող Ա. Ղ.-ի վարած “ՎԱԶ-2109” մակնիշի 237LU36 պետհամարանիշի ավտոմեքենան և թիվ 6ա տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՚ 1 քմ մակերեսով:




Լրահոս