Ինչու էր պատգամավորը եկել Մերի Մարգարյանի մահվան գործով դատական նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով դատական նիստին ներկա էր նաև ԱԺ ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով ArmLur.am-ի հետ զրույցւմ նշեց, որ Մերին և ինքը մտերիմներ են եղել. «Մերին իմ մտերիմն էր, մենք նրա ընտանիքի հետ շատ մոտ ենք եղել, և այս դեպքին էլ ծանոթ եմ: Ես վստահ եմ, որ արդար վճիռ կկայացվի, քանի որ թե՛ գործի հնչեղությունը, թե՛ հավաքված փաստերի քանակը որքան էլ, որ  ես եմ տեղյակ, կարծում եմ կհանգեցնեն արդար վճռի, և մեղավորներն իրենց պատիժը կստանան, և իրենց արդար վերաբերմունքն էլ կստանան մարդիկ, ովքեր անմեղ են»:

Նա նաև նշեց, որ Մերի Մարգարյանի բարեկամների կողմից գործին նման հետևողական լինելը հետագայում շատ մեծ բանի է բերելու, այն նախադեպ է ստեղծելու, որպեսզի կանխվեն  հետագա ողբերգությունները. «Բոլորս էլ հասկանում ենք, որ հիմա անգամ դատարանի ամենախիստ, ամենասպասված որոշումով անգամ ոչ Մերիին, ոչ էլ նրա երեխային հետ բերել չենք կարող»:

Իսկ այն հարցին՝ մեղադրո՞ւմ է արդյոք բժշկուհուն, թե ոչ պատգամավորը նախընտրեց չմեկնաբանել՝ ասելով, որ իր պատասխանը կարող է կողմնակալ լինել՝ կապված իր և Մերիի հարաբերություններից. «Ամեն դեպքում կարծում եմ, որ  17 մասնագետների կազմած փորձագիտական խումբը, որը քննել է այս դեպքը, տվել է ճիշտ որոշում»:

Լուսանկարը` yerkir.am-ի:




Լրահոս