Հոկտեմբերի 13-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Սուզուկի Գրանտ Վիտարամակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի բետոնե ցանկապատին: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։
Պատահարի հետևանքով ուղևորը` Վրաստանի քաղաքացի, 1984 թ. ծնված Էդվարդ Հարությունովը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: