Գեվորգ Չաուշ անտառամասում ձեռքի սղոցով 7 ծառ է հատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 12-ին, Ջրառատ գյուղից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Ռոմիկ Ղ.-ին եւ 27-ամյա Ալբերտ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինիս վարած “ՎԱԶ- 2121” մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 7 ծառ: Ռոմիկ Ղ.-ն հայտնել է, որ ծառերը, “Գեւորգ Չաուշ” կոչվող անտառամասից, ձեռքի սղոցով հատել է ինքը: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս