ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ու ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ համագործակցությունը: Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել է ՌԴ Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը:
«ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Գևորգ Կոստանյանին և Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը քրեական դատավարության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հարցում ռուս դատախազների ներդրումը բարձր գնահատելու համար, ինչպես նաև նշել նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը, որոնք նպաստում են ՌԴ և ՀՀ դատախազությունների համագործակցության առաջնահերթ ուղղությունների սահմանմանը»,-ասել է Կուրեննոյը:
Նշվում է, որ 2008թ.-ից իրականացվել են 3 նման ծրագրեր, 4-րդ ծրագրի շրջանակներում սեպտեմբերին խորհրդակցություններ կանցկացվեն Երևանում: