«Ադրբեջանն ուրախ է, որ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունները կարգավորվում են: Ռուսաստանի և Թուրքիայի միջև լավ հարաբերությունները ձեռնտու են Բաքվին»: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կօգնի առավել արդյունավետ միջոցներ փնտրել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում: Դա դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի ընդհանուր վիճակի վրա: Իմ անկեղծ զրույցը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ թույլ է տալիս հույս ունենալ, որ այժմ առավել քիչ տարաձայնություններ կլինեն մեր թուրք գործընկերների հետ, մենք կձգտենք համաձայնության հասնել»,-ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա: