Օգնության են հասել փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 29-ին` ժամը 09.03-ին, ահազանգ է ստասցվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի անցուղու թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. ներսում վատառողջ քաղաքացի կա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 29-ին` ժամը 09.08-ին, ահազանգ է ստեցվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը:




Լրահոս