Ռազմական փորձագետները պատմել են «Իսլամական պետության» նոր մահաբեր ռումբի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BBC-ի ռազմական փորձագետները հայտնել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սկսել են նոր մահաբեր ռումբ կիրառել, փոխանցում է BBC News-ը:

Մասնագետների խոսքով՝ պայթուցիկի քիմիական կազմը տարբերվում է սովորական պայթուցիկի կազմից:

Մասնագետները հիշեցնում են, որ երբ հուլիսի 3-ին Բաղդադում պայթյուն էր տեղի ունեցել, ականատեսներն ուշադրություն էին դարձրել մանրուքների վրա. պայթյունի վայրում  ձագար չէր հայտնաբերվել, ինչպես նաև մոտակա շենքերը չէին տուժել:

«Նման պայթուցիկ դժվար է ստեղծել: «Իսլամական պետություն»-ը մտածված է գործում»,-BBC-ին պատմել է փորձագետներից մեկը:




Լրահոս