ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այսօրվա ընթացքում, մինչ ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան, իրավապահները վնասազերծել են «Սասնա ծռեր» զինված խմբավորման երկու անդամների: ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները նաև հայտնում են, որ զինյալները վնասվածքներ են ստացել դարձյալ ոտքերի շրջանում:
Արդեն հայտնել էինք, որ ԱԱԾ-ն մինչև 17:00-ն ժամանակ էր տվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, այնուհետև խոստացել անցնել կտրուկ գործողությունների: Այս հայտարարությունից հետո ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել և սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը: