«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ընկերական խաղում ջախջախել է թուրքական «Գալաթասարայ»-ին: Խաղն ավարտվել է 5:2 հաշվով:
Հանդիպման հաշիվն արդեն 4-րդ րոպեին բացել է անգլիական ակումբի նորեկ Զլատան Իբրահիմովիչը՝ դառնալով հիանալի գոլի հեղինակ: «Յունայթեդ»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ուեյն Ռունին:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Գալաթասարայ»՝ 5:2
1:0 Իբրահիմովիչ (4′), 1:1 Գյումյուս (22′), 1:2 Բրումա (40′), 2:2, 3:2 Ռունի (55′, 59;, 11մ), 4:2 Ֆելաինի (62′), 5:2 Մատա (75′)