Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 31-ին, ժամը 15-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-322132» մակնիշի թիվ 33 երթուղու միկրոավտոբուսը և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան:
Միկրոավտոբուսի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 31-ին, ժամը 20-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի թիվ 16 էլեկտրասյան դիմաց բախվել է կայանված «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 31-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 31-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես E 230» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21214»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 31-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի Աղավնաձոր գյուղի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն» մկնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 31-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 45/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 21 և 18 տարեկան երկու աղջկա, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 31-ին, ժամը 05.50-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 148,8-րդ կմ-ին շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս