
Երեկ երեկոյան Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրի՝ Էյֆելյան աշտարակի անձնակազմին և այցելուներին տարհանել են շինությունում կասկածելի իր հայտնաբերելուց հետո, փոխանցում է BFMTV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տարհանումը տեղի է ունեցել «կասկածելի պայուսակի կամ փաթեթի» հայտնաբերումից հետո, որը տեղի ունեցել տեղական ժամանակովը ժամւը 20.00-ից հետո:
Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում մեծ թվով իրավապահներ և զինծառայողներ են մեկնել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: