Վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Վանթյան և Բատիկյան փողոցների խաչմերուկում «Ման» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով 1974 թ. ծնված Հրաչյա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու մասին:

Օգոստոսի 5-ին, ժամը 20.40-ին, Հ. Գրիգորյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:




Լրահոս