Հրապարակ. Հայաստանի եվ Ղարաբաղի միջեվ մաքսային կետ չի դրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մինչ ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վ. Կովալենկոն Վիլնյուսից և Պուտինի այցից առաջ մեսիջ է ուղարկում Հայաստանին, թե երբ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, այդ ժամանակ էլ Ղարաբաղը կմտնի Մաքսային միության մեջ, պարզվում է՝ ՀՀ-ում ՌԴ այսօրվա դեսպան Իվան Վոլինկինը ժամանակ առաջ Աժ հանձնաժողովներից մեկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ Ղարաբաղի գինին, գյուղատնտեսական որոշ ապրանքներ անպայմանորեն մուտք են ունենալու Մաքսային միություն՝ այդով հասկացնելով, որ Ղարաբաղը, ըստ ամենայնի, անուղղակի մաս կկազմի ՄՄ-ին։
 
Ի դեպ, մեր տեղեկություններով, չնայած հանգամանքին, որ Ադրբեջանի և Ղազախստանի միջև լուռ պայմանավորվածություն կա, որ Ղազախստանը պետք է պահանջի, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսային կետ դրվի, Ռուսաստանը բարձր մակարդակով մեր իշխանություններին հավաստիացրել է, որ նման բան չի լինելու”։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս