ՀԺ. Մարզերում բնակչությունը 1 տարվա ընթացքում նվազել է 13-17 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած “ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերովե հերթական զեկույցում բերվել են ՀՀ մարզերի բնակչության թիվը։ Ըստ այդմ, մարզերում բնակչությունը 1 տարվա ընթացքում նվազել է 13-17 տոկոսով։
 
Այսպես. Արագածոտնի մարզի բնակչությունը այս մեկ տարվա ընթացքում նվազել է 10 հազարով կամ 6.9 տոկոսով, Արարատինը՝ 20 հազարով, կամ 7.2 տոկոսով, Արմավիրինը՝ 20.3 հազարով կամ 7 տոկոսով, Գեղարքունիքինը՝ 7.5 հազարով, կամ 3 տոկոսով, Լոռու մարզինը՝ 47.5 հազարով, կամ 17 տոկոսով, Կոտայքինը՝ 28 հազարով կամ 10 տոկոսով, Շիրակինը՝ 31 հազարով կամ 11 տոկոսով, Սյունիքինը՝ 11 հազարով կամ 7.3 տոկոսով, Վայոց Ձորինը՝ 4 հազարով կամ 6.9 տոկոսով, Տավուշինը՝ 6.5 հազարով կամ 5 տոկոսով։ Երևանի բնակչությունն այդ ընթացքում նվազել է 61 հազարով, կամ 5.4 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ըստ ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական այդ տեղեկատվության նվազել է 247 հազարով կամ 7.5 տոկոսով։ Հարկ է նշել, որ սա պաշտոնական վիճակագրությունն է, որը Հայաստանում, մեղմ ասած, “պլպլացվում է”։ Իրական թվերն ավելի սարսափելի են”,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 




Լրահոս