Արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
րդարադատության նախարարը նոր տեղակալ ունի: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:
Արման Թաթոյանը ծնվել է 1981թ.: Սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթն բիզնես դպրոցում, ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցում: 
Աշխատել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ նախագահի խորհրդական,  ՀՀ դատախազության դպրոցում՝ դասախոս,  ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության  դատախազ, ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական:




Լրահոս