Երեկ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այդ հանդիպման վերաբերյալ հայտարարություն են տարածել` տեղեկացնելով, որ նրանք համաձայնել են թափ հաղորդել բանակցություններին, ավելին, «պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»: Սա, թերեւս, նշանակում է տեղաշարժ ԼՂ խնդրում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն երկու տարի է` Ալիեւ-Սարգսյան հանդիպում չէր կայանում: Հիմա նրանք համաձայնել են հանդիպել, այն էլ առաջիկա ամիսներին: Թե որքանով առաջիկա հանդիպման ժամանակ կողմերի դիրքորոշումները կլինեն մոտ եւ պատրաստ կլինեն նախնական շրջանակային համաձայնագիր ստորագրել, ցույց կտա ժամանակը: Մինչ այս, սակայն, նրանք գոնե առերեւույթ փորձում են ցույց տալ, թե իրենք շահագրգռված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում եւ պատրաստ են Մադրիդյան սկզբունքների շուրջ կոնկրետ քայլերի: Իսկ այդ սկզբունքները ենթադրում են ազատագրված տարածքների վերադարձ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ