Եթե Սերժ Սարգսյանը չի նախատեսում որակակական փոփոխություններ, ապա Կարապետյանի վարչապետ դառնալը ոչ տաք կլինի, ոչ սառը. Արման Մելիքյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանական համակարգն անկասկած լրջագույն վերափոխումների կարիք ունի: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

«Այլ հարց է, թե դրա նպատակը որն է: Ես հետևում եմ մամուլին և տեսնում եմ, որ փորձ է արվում այդ փոփոխությունը ներկայացնել որպես ժողովրդի վստահության կառավարության իշխանության գալու տարբերակ: Ես չեմ կարծում, թե նոր կառավարությունը կարող ենք այդպիսին որակել», – նշեց նա:

Մելիքյանի խոսքով` անձերի փոփոխությունները մեծ հաշվով այնքան էլ կարևոր չեն: «Եթե չկա մոտեցումների փոփոխություն, ապա անձերի փոփոխությունը չի կարող արդյունավետ լինել: Պարոն Կարապետյանին ճանաչում եմ տարիներ ի վեր, բայց, եթե պարոն Սերժ Սարգսյանը չի նախատեսում որակակական փոփոխություններ, ապա Կարապետյանի վարչապետ դառնալը ոչ տաք կլինի, ոչ սառը»:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս