
Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.53-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջուղայի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ մուտքի մոտ այրվում է գազի բալոն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել՝ 21.08-ին:
Այրվել է 5 կգ-անոց գազի բալոն և 3 քմ խոտածածկույթ: