Սիրիական ընդդիմությունը հրաժարվում է Ռուսաստանի հետ բանակցություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 30 սիրիական չափավոր ընդդիմադիր խմբավորումներ` «Ազատ սիրիական բանակի» գլխավորությամբ, հայտարարություն են ստորագրել և նշել,որ  ռուսական ավիացիայի մասնակցությամբ ռմբակոծությունների սրումը, անիմաստ է դաձնում հետագա քաղաքական բանակցությունները:

Ընդդիմադիր ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ վերջին օրերին ավիահարձակումների աննախադեպ արշավի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Հայտարարության մեջ նշվում է, որ ապստամբները չեն կարող համաձայնել Ռուսաստանի դերակատարմանը` որպես հովանավորի, քանի որ ՌԴ-ն հանդիսանում է Ասադի ռեժիմի դաշնակիցը:




Լրահոս