Մարգաիտա Խաչատրյանը` ՀԿ-ների օրենսդրական փոփոխությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում խորհրդարանական լսումներին քննարկվել էին  ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի նշել էր, որ նախագծում դրական կետեր առկա են։ Վարդանյանը հատկապես կարևորել էր օրենքում իրականացված այն փոփոխությունը, որը ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել:

Այս առնչությամբ ArmaLur.am-ը զրուցեց «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. « Աստված տա, որ Էլինարի առաջարկածը հիմնավորվի և իսկապես ֆինանսավորվեն բոլոր հասարակական կազմակերպությունները»:

Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ պետք է ֆինանասավորում ստանան այն հասարակական կազմակերպությունները, որոնք իսկապես իրենց բուն նպատակին են ծառայում:




Լրահոս