
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 5 շրջանների հանձնման հարցն «անհրաժեշտ է դիտարկել ԼՂ հակամարտության կարգավորման մյուս տարրերի հետ, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, փախստականների վերադարձը, միջանցքի պահպանումն ու խաղաղապահական օպերացիայի անցկացումը»:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է, և դրանից առանձին տարրեր հանելու փորձերը, որոնց այս կամ այն կողմը նախապատվություն է տալիս, անարդյունավետ են»,-ասել է Պոպովը: