
«Audi» ավտոընկերությունը Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստների մասնակցությամբ մրցույթ էր կազմակերպել:
Մրցարշավի առաջին փուլում անհրաժեշտ էր հաղթահարել երեք շրջան: Եզրափակիչ փուլում նրանցից ամենաարագն էր Սերխիո Ռամոսը, երկրորդն էր Նաչոն: Վատագույն արդյունքները գրանցել են Մոդրիչը, Վասկեսը, Կարվախալը և Իսկոն:
Իսկ Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը և Քարիմ Բենզեման հրաժարվել են մասնակցել մրցմանը: