
Նոյեմբերի 12-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել 1953 թ. ծնված Կ. Հ.-ի դին: